Մատչելիության հղումներ

Գերմանական «Դի Վելտ» թերթը հաղորդում է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է վերանայել Կովկասում Եվրամիության առաջնահերթությունները: Մերկելը համարում է, որ Հարավային Կովկասը պետք է լինի Եվրամիության ուշադրության կենտրոնում, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական առումով ավելի մոտենա Եվրոպային:

Թերթը գրում է, որ այդ մասին Անգելա Մերկելը պետք է հայտարարի Բունդեստագում մայիսի 11-ի նիստում, որը նվիրված է լինելու Եվրամիությունում Գերմանիայի ապագա նախագահությանը:

Գերմանիան Եվրամիությունում նախագահելու է 2007 թվականի հունվարից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG