Մատչելիության հղումներ

«Իրանը իրավունք ունի օգտագործել միջուկային էներգիան խաղաղ նպատակներով»


«Իրանը իրավունք ունի օգտագործել միջուկային էներգիան խաղաղ նպատակներով», - հայտարարել է այսօր Բաքու ժամանած Իրանի պաշտպանության նախարար Մուսթաֆա Մոհամադ Նաջարը:

«Այն ուժերը, որոնք Իրանը չեն սիրում, փորձում են սրել իրադրությունը, բայց դա նրանց չի հաջողվի»,֊ - ասել է իրանցի նախարարը:

Նաջարը «բարեկամական երկիր» է անվանել Ադրբեջանը: Ըստ ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ֊-ի, նա հայտնել է, որ Բաքվում բանակցելու է Իրանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական համագործակցությունն ընդլայնելու շուրջ:

Այսօր Նաջարը բանակցել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG