Մատչելիության հղումներ

logo-print

Արթուր Բաղդասարյան. «Բարեփոխումների շարունակականությունը ապահովելու համար մեզ պետք են արդար ընտրություններ»


Գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթի այսօրվա համարում տպագրված հարցազրույցում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը ընդգծել է 2007 թվականի խորհրդարանական եւ 2008 թվականի նախագահական ընտրությունների կարեւորությունը Հայաստանի համար:

Հարցին, թե 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ կհետեւի՞ արդյոք Միխեիլ Սահակաշվիլիի եւ Վիկտոր Յուշչենկոյի օրինակին, ովքեր նախկինում կառավարության մաս էին կազմում, բայց երբ տեսան, որ իշխող ուժերը չեն կարողանում բարեփոխումներ իրականացնել, թողեցին կառավարությունն ու գունավոր հեղափոխությունների առաջնորդներ դարձան, Արթուր Բաղդասարյանը պատասխանել է. - «Ես կողմ եմ բարեփոխումներին: Բոլոր նրանք, ովքեր դեմ են խաղաղ ճանապարհով դրանց անցկացմանը, նպաստում են հեղափոխությունների իրականացմանը, սակայն հեղափոխությունը 21-րդ դարում ճիշտ ճանապարհ չէ»:

«Մենք պայքարում ենք բարեփոխումների շարունակականության համար, եւ դրա համար մեզ պետք են արդար ընտրություններ», - շարունակել է Հայաստանի խորհրդարանի նախագահը: - «2007 թվականի խորհրդարանական ընտրությունները եւ 2008 թվականի նախագահական ընտրությունները շատ կարեւոր են մեր երկրի համար, եւ պետք է ցույց տան` ուր ենք մենք գնում. դեպի Եվրոպա՞, թե՞ հետ: Նրանք, ովքեր կարծում են, թե կարող են կեղծել ընտրությունները, պետք է հասկանան` Հայաստանում այդ ժամանակներն անցել են, եւ եթե առաջիկա ընտրությունները կեղծվեն այնպես, ինչպես նախորդ ընտրությունները, դա կարող է լուրջ փոփոխությունների բերել: Դրա հետ չեն համակերպվի ո’չ ներքին, ո’չ արտաքին ուժերը»:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG