Մատչելիության հղումներ

logo-print

Ղրղըզստանը սպառնում է չերկարացնել ԱՄՆ-ի ռազմակայանի վերաբերյալ համաձայնագիրը


Ղրղըզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը սպառնացել է չերկարացնել ԱՄՆ-ի զինված ուժերի տեղակայման մասին համաձայնագիրը, եթե մինչեւ հունիսի 1-ը Միացյալ Նահանգները չհամաձայնի բարձրացնել ռազմականների վարձավճարը:

«Ղրղըզստանը իրավունք է վերապահում չերկարացնել ամերիկյան ռազմակայանների տեղակայման մասին 2001 թվականին կնքված համաձայնագիրը», - «Ասոշիեյթեդ Փրես»-ի փոխանցմամբ, երկրի պետական հեռուստաընկերության եթերում հայտարարել է նախագահ Բակիեւը:

Ավելի վաղ Կուրմանբեկ Բակիեւը հայտարարել էր, թե Ղրղըզստանը մտադիր է 100 անգամ՝ մինչեւ 207 միլիոն դոլար ավելացնել մայրաքաղաք Բիշքեկի «Մանաս» օդանավակայանում տեղակայված ամերիկյան ռազմակայանի վարձավճարը:

2001 թվականից ի վեր «Գանսի» ռազմակայանը օգտագործվում է Աֆղանստանում ամերիկյան զինուժի գործողությունները ապահովելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG