Մատչելիության հղումներ

Օսկանյանն ընդունել է Ռուսաստանի փոխարտգործնախարարին


Այսօր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը Երեւանում հանդիպել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ:

Ինչպես հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության մամլո ծառայությունը, կողմերը քննարկել են «Հարավային Կովկասի զարգացումները, մասնավորապես, հակամարտությունների կարգավորման ուղիները»: Ըստ նույն աղբյուրի, խոսվել է նաեւ Իրանի շուրջ ծավալվող իրադարձությունների եւ Հայաստան - ֊Թուրքիա հարաբերությունների մասին:

«Նովոստի» գործակալության համաձայն, Կարասինը Երեւանում տարածաշրջանային խորհրդակցություն է անցկացնում Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում եւ Թուրքիայում Ռուսաստանի դեսպանների հետ:

Անցած շաբաթ Հայաստան ժամանած ԵԱՀԿ֊ Մինսկի խմբի համանախագահ Բերնար Ֆասիեն հայտնել էր, որ ուղեւորվում է Մոսկվա, որտեղ հանդիպելու է Կարասինի հետ, որը զբաղվում է Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG