Մատչելիության հղումներ

Խորհրդարանի մամլո ծառայությունը հերքում է, թե Արթուր Բաղդասարյանը տուն է կառուցում


Այսօր Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունը հերքել է «168 ժամ» թերթի հաղորդագրությունն այն մասին, որ խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը առանձնատուն է կառուցել Երեւանի կենտրոնում:

Թերթն իր շաբաթօրյա համարում գրել էր. - «Ամրոց» ռեստորանի հարակից տարածքում (Կասկադի եւ «Ամրոցի» մեջտեղում) մի նոր թաղամաս կա, որտեղ մեծ թափով շինարարություն է ընթանում, դղյակներ ու էլիտար շենքեր են կառուցվում: Այստեղ մի հսկայական դղյակ է կառուցում Ազգային ժողովի նախագահ, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Դղյակի դրսի շինարարական աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում, մնացել է ներսի վերանորոգումը»:

Խորհրդարանի լրատվական ծառայության այսօր տարածած հաղորդագրությունում ասված է, որ «Արթուր Բաղդասարյանը ո'չ Կասկադում, ո'չ որեւէ այլ վայրում ոչ մի տուն չի կառուցում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG