Մատչելիության հղումներ

Նավթի գների ռեկորդային աճ՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների ակնկալիքի պատճառով


Իրանի դեմ ռազմական գործողությունների ակնկալիքի հետ կապված այսօր համաշխարհային շուկայում ռեկորդային մակարդակի է հասել նավթի գինը՝ Նյու Յորքի բորսայում այն կազմել է 70,88 դոլար մեկ բարելի դիմաց:

Էներգետիկայի մասնագետ Ռայմոնդ Քարբոնը «Ռոյթերզ»֊-ին այսօր ասել է, որ «նավթի գինը շատ ավելի կբարձրանա, եթե ռազմական գործողություններ սկսվեն Իրանի դեմ՝ Օրմուզի նեղուցում»:

ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ֊-ը փաստում է, որ Օրմուզի նեղուցում եւ Պարսից ծոցում արտադրվող նավթը կազմում է նավթի համաշխարհային արտահանման 40 տոկոսը:

Միաժամանակ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը այսօր Թեհրանում կայացած զորահանդեսի ժամանակ զգուշացրել է. - «Իրանի դեմ ագրեսիա նախաձեռնողները կզղջան դրա համար, իսկ Իրանի բանակն ի զորու է պաշտպանել երկիրը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG