Մատչելիության հղումներ

Սաֆարովի դատավճիռը բողոքարկվել է


«Ռամիլ Սաֆարովին դատավճիռը բողոքարկվել է Հունգարիայի վերաքննիչ դատարանում», - Բաքվում այսօր հայտարարել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ու Բուդապեշտի դատարանի կողմից այս ամիս ավելի վաղ ցմահ ազատազրկման դատախարտված Ռամիլ Սաֆարովի շահերը ներկայացնող փաստաբան Ադիլ Իսմայլովը: Նա նաեւ հնարավոր է համարել Սաֆարովի էքտրադիցիան Ադրբեջան:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, փաստաբանը հույս է հայտնել, որ Վերաքննիչ դատարանը կվերանայի դատավճիռը, եւ դա կարող է տեղի ունենալ մեկ տարվա ընթացքում:

«Կարծում եմ, Վերաքննիչ դատարանը կմեղմի Ռամիլ Սաֆարովի պատիժը եւ կվերանա բարձրագույն դատական ատյաններ, այդ թվում՝ Եվոպական դատարան դիմելու անհրաժեշտությունը», - ասել է Իսմայլովը:

«Ռամիլ Սաֆարովի էքստադիցիան Ադրբեջան հնարավոր է, եւ ես հուսով եմ, որ դա կլինի: Ճիշտ է, դա կարող է տեղի ունենալ միայն Հունգարիայի Վերաքննիչ դատարանի կողմից գործը քննելուց հետո», - հայտարարել է փաստաբանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG