Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ Նովրուզ Մամեդովը հայտնել է, որ նախագահ Ալիեւը եռօրյա պաշտոնական այցով Միացյալ Նահանգներ կմեկնի ապրիլի 26-ին:

Մամեդովի խոսքերով, նախատեսվում են Իլհամ Ալիեւի հանդիպումները ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի, փոխնախագահ Դիք Չեյնիի, պաշտպանության եւ էներգետիկայի նախարարներ Դոնալդ Ռամսֆելդի եւ Սեմյուել Բոլդմանի, ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Սթիվեն Հեդլիի հետ:

Բանակցությունների ընթացքում, ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, նախատեսվում է քննարկել տարածաշրջանային անվտանգության, ղարաբաղյան հակամարտության կարգավորման, երկկողմ հարաբերություններին եւ էներգետիկայի ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG