Մատչելիության հղումներ

logo-print

Լիոնում պղծվել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը


Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցից մեկ շաբաթ առաջ Ֆրանսիայի Լիոն քաղաքում պղծվել է Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը:

«Ասոշիեյթեդ Փրես»-ը, վկայակոչելով Հայ դատի Ֆրանսիայի հանձնախումբը եւ Ֆրնասիայում հայկական կազմակերպությունների խորհուրդը, հաղորդում է, որ հուշահամալիրի վրա անհայտ անձինք գրել են՝ «Հայոց ցեղասպանություն չի եղել»:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները իրենց վրդովմունք են հայտնել միջադեպի առթիվ եւ պահանջել ուժեղացնել ողջ երկրում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանների պահպանությունը:

Այս տարվա մարտի 18-ին Լիոնում բախվել էին զբաղվածության մասին նոր օրենքի դեմ բողոքող ֆրանսիացի երիտասարդները եւ Լիոնում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի կառուցման դեմ բողոքող թուրքերը: Ցուցարարների երկու խմբերի միջեւ կարճատեւ ծեծկռտուք է տեղի ունեցել: Ոստիկանության վկայությամբ, երիտասարդ ցուցարաների մի մասը հայեր էին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG