Մատչելիության հղումներ

Մոսկվայում Օսկանյան-Մամեդյարով հանդիպում չի նախատեսվում


Ապրիլի 21-ին Մոսկվայում կայանալու է ԱՊՀ-ի արտգործնախարարների խորհրդի նիստ, որին հնարավոր է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի մասնակցությունը:

«Այդ հարցը այժմ ճշտվում է, սակայն ամեն դեպքում, Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում չի նախատեսվում», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Համլետ Գասպարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG