Մատչելիության հղումներ

Պարույր Հայրիկյանը ողջունում է ռուսաստանյան ռազմակայանների դուրսբերումը Վրաստանից


Խորհրդային շրջանի հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը նամակ է հղել Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլուն՝ ողջունելով Վրաստանից ռուսաստանյան ռազմակայանների դուրսբերման սկսված գործընթացը՝ դա որակելով «Վրաստանի անկախության հռչակմանը հավասարազոր պատմական ձեռքբերում»:

Անցած շաբաթավերջին հրապարակված նամակում Հայրիկյանը գրում է, որ մինչեւ 2008 թվականն ավարտին հասցվելիք ռազմակայանների դուրսբերումը կազատագրի վրաց ժողովրդին «ռուսական իմպերիալիզմի վերջին հենարաններից» եւ Վրաստանը կդարձնի «տարածաշրջանում արժանապատիվ ու մարդկային ապրելակերպի հենակետ»:

Ռուսաստանյան ռազմակայանների դուրսբերումը իրականացվում է երկու երկրների միջեւ ձեռք բերված համաձայնությամբ:

«Ռուսական զինակայանների դուրս բերումը Վրաստանից եւ մանավանդ գործակալական, ըստ էության` լրտեսական ցանցի գաղտնազերծումը, Վրաստանի անկախության հռչակմանը հավասարազոր պատմական ձեռքբերում է», - գրում է Հայրիկյանը: - «Այդ գործակալական ցանցի ներկայացուցիչներն են, որ անկասկած Ռուսաստանի գաղտնի ծառայությունների թելադրանքով երբեմն հանդես են գալիս հայ-վրացական հարաբերությունները խաթարող սադրիչի դերում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG