Մատչելիության հղումներ

logo-print
Բաքվի ոստիկանությունն երեկ ցրել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի դատավճռի դեմ բողոքող երիտասարդների ցույցը:

Ինչպես հաղորդում է «Թուրան» գործակալությունը, մի քանի հարյուր ուսանողներ փորձել են երթ կազմակերպել դեպի Նահատակների ծառուղի, սակայն ոստիկանությունը ցրել է ցուցարարներին: Տեղի ունեցած բախումների արդյունքում կան վիրավորներ, 20 մարդ ձերբակալվել է:

Անցած շաբաթ Բուդապեշտի դատարանը Ռամիլ Սաֆարովին դատապարտել է ցմահ ազատազրկման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG