Մատչելիության հղումներ

logo-print

Մոսկվայում սպանվել է հայ գործարար


Անցած գիշեր Մոսկվայի օղակաձեւ ավտոճանապարհի 42-րդ կիլոմետրում անհայտ անձինք սպանել են Մոսկվայի ռեստորաններից մեկի տնօրեն Օհանյանին:

Մոսկվայի դատախազության մամլո խոսնակ Սերգեյ Մարչենկոն PBK գործակալությանը հայտնել է, որ անհայտ անձինք մեքենայով մոտեցել են ռեստորանին եւ «Սայգա» կարաբինից կրակ բացել տնօրենի եւ նրա 5 ծանոթների վրա: Օհանյանին փրկել չի հաջողվել, իսկ նրա ուղեկիցներից մեկի վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության:

Ներկայումս իրավապահները իրականացնում են հանցագործների որոնման աշխատանքներ: Սպանության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Իրավապահները չեն բացառում, որ սպանությունը կապված է տուժածների կոմերցիոն գործունեության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG