Մատչելիության հղումներ

Իրաքի հայ գեղեցկուհիները սպառնալիքներ են ստանում


Անցած շաբաթ Իրաքում տեղի ունեցած գեղեցկության անդրանիկ մրցույթում հաղթած Թամար Գորեգյանը ստիպված է եղել հրաժարվել «Միսս Իրաք» տիտղոսից՝ մահմեդական արմատական խմբավորումներից ստացված սպառնալիքներից հետո: «Միսս Իրաք» հռչակված երկրորդ հայուհին՝ Սիլվա Սահակյանը նույնպես ստիպված է թաքնվել արմատականներից:

Ապրիլի 9-֊ին Բաղդադում գաղտնիության պայմաններում անցկացված գեղեցկության մրցույթում առաջին տեղը նվաճած հայուհի Թամար Գորեգյանը 4 օր հետո մրցույթի կազմակերպիչներին է վերադարձրել իր թագը, քանի որ մահմեդական կազմակերպություններից բազմաթիվ սպառնալիքներ է ստացել: «Դու ոչ թե գեղեցկության, այլ անհավատների թագուհին ես», -֊ պնդել են ծայրահեղականները:

Գորեգյանը ապաստան է գտել Հորդանանում, ինչից հետո «Միսս Իրաք» տիտղոսն առաջարկվել է երկրորդ եւ երրորդ տեղերը գրաված մահմեդական աղջիկներին, սակայն նրանք հրաժարվել են թագից: Ի վերջո, թագը բաժին է հասել գեղեցկության մրցույթում չորրորդ տեղը նվաճած Սիլվա Սահակյանին, որն այժմ նույնպես սպառնալիքներ է ստանում:

«Ասոշիեյթեդ փրես»-֊ը վկայում է, որ Սիլվա Սահակյանը այժմ թաքնվում է, սակայն չի հրաժարվում «Միսս Իրաք» տիտղոսից:


Արմեն Դուլյան

(Լուսանկարում՝ «Միսս Իրաք» Սիլվա Սահակյանը)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG