Մատչելիության հղումներ

Շուշան Պետրոսյանը հավանում է Անդրեին ու նրա երգը


Ուսանողներին հետաքրքրում էր գրեթե ամեն ինչ. Շուշանը պատմեց իր ուսանողական տարիներից, որ արցախյան պատերազմի շրջանում էին, ու թե ինչպես էր ինքը եռագույնը թաքուն գործում: Երգչուհին, իհարկե, անդրադարձավ նաեւ Անդրեի երգին, ասելով, որ ինքը «Եվրատեսիլ» չէր գնա, քանի որ իր արվեստն այլ հանդիսատեսի համար է, իսկ Անդրեին ու երգը շատ է հավանում:

Երգչուհին անդրադարձավ նաեւ սեփական տեսահոլովակներին: «Մի կրկնեք հեռուստալրագրող Պետրոս Ղազարյանի հարցը», - բարկացավ Շուշան Պետրոսյանը: - «Գոնե ես իրավունք ունեմ Արարատի ու եկեղեցու մոտ երգել: Ամոթ չէ սիմվոլները տեսահոլովակում օգտագործելը»:

Երգարվեստում մրցակցությունը երգչուհին չի ընդունում. նրա կարծիքով, ամեն մեկն իր արժեքն ունի: Սակայն, երբ ուսանողներից մեկը ռաբիսից խոսք բացեց, Շուշանը զարմացավ, որ իրեն նման հարց են տալիս: «Ջիվանին էլ է գուսան իր խորքայնությամբ, Հավասին էլ՝ իր մեղեդայնությամբ: Գուսանի կոչում տվեցին նաեւ Արամ Ասատրյանին, ով ուղղակի լավ մարդ ու լավ քեֆչի է, բայց ոչ արվեստագետ»:

Վերջում Շուշանը երգեց ուսանողների համար ու նոր հանդիպում
խոստացավ:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG