Մատչելիության հղումներ

Նվազագույն աշխատավարձի աճի տեմպերով Հայաստանը ԱՊՀ-֊ում վերջինն է


Անցած տարի նվազագույն աշխատավարձը Հայաստանում աճել է ընդամենը 15 տոկոսով, ինչը ամենացածր ցուցանիշն է ԱՊՀ-֊ում:

Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վլադիմիր Շչերբակովը այսօր Մոսկվայում կայացած միջազգային համաժողովում հայտնեց, որ Ադրբեջանում նվազագույն աշխատավարձն անցյալ տարի աճել է 50 տոկոսով, Ռուսաստանում՝ 33 տոկոսով, իսկ Մոլդովայում՝ երկու անգամ: Այս մասին տեղեկացնում է ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ-֊ը:

Այժմ նվազագույն աշխատավարձը Հայաստանում կազմում է 13 հազար դրամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG