Մատչելիության հղումներ

Հանկարծահաս հիվանդությունից 68 տարեկան հասակում երեկ վախճանվել է երեւանյան մտավորականության վառ ներկայացուցիչներից մեկը՝ կինոռեժիսոր, գրող Արա Վահունին:

Արա Վահունին Հայաստանի կինոգործիչների միության անդամ էր, Հայաստանի գրողների միության պատվավոր անդամ:

1970-ական թվականներից ի վեր Վահունին նկարահանել է մի քանի տասնյակ փաստավավերագրական ֆիլմեր, որոնցից շատերը մրցանակների են արժանացել հեղինակավոր կինոփառատոներում: Դրանցից են «Վարագույրը չի իջնում» (1973), «Հեռավոր շչակների արձագանքը» (1975), «Կանչ» (1976), «Մուսա լեռ-88: Վիշապի տարի» (1988), «Զորավարը» (1998), «Խաչ եւ սուր» (2001): Նա նկարահանել է նաեւ «Անուշ մայրիկ», «Ծերունին եւ քամին» գեղարվեստական կինոնկարները:

Արա Վահունին պետական մրցանակի դափնեկիր էր (1977թ.), մշակույթի վաստակավոր գործիչ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG