Մատչելիության հղումներ

Էնն Դերսը՝ Ադրբեջանում ԱՄՆ-ի նոր դեսպան


Նախագահ Ջորջ Բուշը Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում առաջարկել է Էնն Դերսի թեկնածությունը, հաղորդում է Սպիտակ տունը:

Էնն Դերսը Սպիտակ տան Ներքին անվտանգության խորհրդի բիոպաշտպանության քաղաքականության հարցերով տնօրենն էր: Մինչ այդ նա Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանության տնտեսական հարցերով գլխավոր խորհրդականն էր, իսկ ավելի վաղ նույն պաշտոնն էր զբաղեցնում Եվրամիությունում Միացյալ Նահանգների առաքելությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG