Մատչելիության հղումներ

Երեւանյան դպրոցների միջեւ «օլիմպիական» մրցակցությունը թեժանում է


Այսպես, եթե 1997 թվականին Անանիա Շիրակացու անվան ճեմարանը, «Քվանտ» վարժարանը եւ Ֆիզիկամաթեմատիկական դպրոցը միասին նվաճում էին դիպլոմների 73 տոկոսը, ապա այս տարի այդ ցուցանիշը նվազել է մինչեւ 49:

Համաձայն քաղաքային փուլի ընթացակարգի, աշակերտները կարող են մասնակցել մի քանի օլիմպիադաների: Մի քանի շնորհալի աշակերտներ նույնիսկ բազմաթիվ առաջին կարգի դիպլոմներ են ստացել: «Քվանտ» վարժարանը ներկայացնող Մարտին Կարապետյանը ռեկորդակիր է՝ նա ունի մեկական առաջին կարգի դիպլոմ ֆիզիկայից եւ մաթեմատիկայից, երկրորդ կարգի դիպլոմ՝ քիմիայից, եւ երրորդ կարգի դիպլոմ ինֆորմատիկայից:

Միջոցառման ավարտին Երվանդ Զախարյանը շնորհակալագրեր հանձնեց այն դպրոցների տնօրեններին, որոնց աշակերտները լավ արդյունքներ էին ցուցաբերել: Առաջին կարգի դիպլոմների թվով առաջինը Սիամանթոյի անվան միջնակարգ դպրոցն է:


Էրիկ Ղազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG