Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հինգշաբթի օրը կտրականապես հերքել է Հին Ջուղայի (Նախիջեւան) հայկական գերեզմանատան ավերման հետ կապված մեղադրանքները:

«Դա բացարձակ սուտ է, զրպարտություն, սադրանք: Բոլոր պատմական հուշարձանները Ադրբեջանում պահպանվում են պետության կողմից», - ըստ «Ասոշիեյթեդ Փրես»-ի, այսօր հայտարարել է Իլհամ Ալիեւը:

Ադրբեջանի նախագահը մեղադրել է հայկական կողմին Լեռնային Ղարաբաղում մզկիթներ եւ մահմեդական գերեզմատներ ոչնչացնելու մեջ:

«Ամենաարժեքավոր թանգարանային նմուշները գողացվել եւ տարվել են Հայաստան, մնացածը՝ ոչնչացվել», - ասել է Ալիեւը:

Անցած ամիս Հայաստանի արտգործնախարարության մամլո ծառայությունը տեղեկացրել էր, որ Հին Ջուղայի հայկական գերեզմանատունը, ամբողջովին ոչնչացվել է եւ վերածվել ռազմական հրաձգարանի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG