Մատչելիության հղումներ

Մոսկվայում կքննարկվի վրացական գինու խնդիրը


Այսօր Վրաստանի պատվիրակությունը՝ գյուղատնտեսության նախարար Միխայիլ Սվիմոնիշվիլիի ղեկավարությամբ, մեկնել է Մոսկվա՝ վրացական գինու ներկրման հետ կապված խնդիրները կարգավորելու ակնկալիքով:

Անցած ամիս Ռուսաստանը արգելել էր վրացական գինու ներկրումը՝ պատճառաբանելով, որ այն չի համապատասխանում որոշ չափանիշների:

«Մենք առճակատում եւ բարդություններ չենք ցանկանում եւ հույս ունենք, որ ռուսաստանյան կողմն էլ է այդպես տրամադրված», - նախօրեին Վրաստանի կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Զուրաբ Նողաիդելին:

Երեկ նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հանձնարարել էր պաշտպանության նախարար Իրաքլի Օքրուաշվիլիին զբաղվել գինու արտահանման հարցերով, ինչը հարուցել էր ընդդիմության զայրույթը:

Օքրուաշվիլին հայտարարել է, որ չի հավատում, թե իրեն կհաջողվի վրացական գինին վերադարձնել ռուսաստանյան շուկա: Միեւնույն ժամանակ, ըստ նրա, «լուրջ ռեսուրսներ կան գինին սպառելու ԱՊՀ երկրներում եւ Եվրոպայում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG