Մատչելիության հղումներ

Յուրի Մերզլյակով. «Համանախագահները կհանդիպեն Մոսկվայում»


«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ կոնսուլտացիաների հերթական փուլը անցկացնել Մոսկվայում», - այսօր ասել է Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը:

Ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը ռուսաստանցի դիվանագետը փոխանցել է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են ապրիլին Մինսկի խմբի ֆրանսիացի եւ ամերիկացի համանախագահներ Բերնար Ֆասիեի եւ Սթիվեն Մաննի՝ տարածաշրջան կատարած այցերի արդյունքները, ինչպես նաեւ մայիսի սկզբին համանախագահների տարածաշրջան կատարելիք համատեղ այցի օրակարգը:

Յուրի Մերզլյակովը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող են նաեւ քննարկել մայիսին արտասահմանյան որեւէ երկրում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպման հնարավորությունը:

Ռուսաստանցի համանախագահը հերքել է լուրը, թե մտադիր է առանձին այցով ժամանել տարածաշրջան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG