Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանում դեռ հարյուրավոր հայ ռազմագերիներ են պահվում


Հայաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի պնդմամբ, Ադրբեջանում մինչեւ օրս հարյուրավոր հայ ռազմագերիներ ու քաղաքացիական անձինք են պահվում:

Պաշտպանության նախարարությունում անհետ կորած զինծառայողների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամ, զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ, գնդապետ Աշոտ Բալյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չնշեց, թե կոնկրետ քանի հայ ռազմագերի ու քաղաքացիական անձ կա Ադրբեջանում:

Բալյանը չհերքեց տեղեկությունները, որ ռազմագերիներից շատերը այսօր Ադրբեջանի տարբեր շրջաններում օգտագործվում են իբրեւ էժան աշխատուժ:

«Բայց ադրբեջանական կողմը տեղափոխում է նրանց տարբեր ուղղություններով եւ հետքերը կորցնում», - հավելեց նա: - «Տեղը ես չեմ կարող ասել, բայց մենք հաստատ համոզված ենք, որ նրանք գտնվում են Արդբեջանում: Նույնիսկ ասում են՝ որոշ մասին տեղափոխել են Թուրքիայի տարածաշրջան»:

«Մենք հույսը չենք կորցնում, որ մեր անհետ կորած զավակները մի օր կվերադառնան իրենց հայրենիք», - ասաց գնդապետ Բալյանը:

Նրա փոխանցմամբ, անհետ կորածների եւ ռազմագերիների հարցերով իրենք պարբերաբար դիմում են Կարմիր Խաչին, այս հարցերով զբաղվող միջազգային այլ կազմակերպությունների:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երեւանյան գրասենյակից, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանին փոխանեցին, որ Ադրբեջանում այս պահին գտնվող հայ ռազմագերիների վերաբերյալ տեղեկություններ չունեն:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG