Մատչելիության հղումներ

logo-print

Ուկրաինան կմիանա աբխազական հակամարտության կարգավորմանը


Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն հաստատել է 2006 թվականի Ուկրաինա - ՆԱՏՕ համագործակցության ծրագիրը, որը նախատեսում է նաեւ աջակցություն Վրաստանին:

Վրաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, որպես Վրաստանի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի բարեկամ երկրների խմբի անդամ, Ուկրաինան պարտավորվել է նախաձեռնել Աբխազիայում հակամարտության կարգավորման ուղիների որոնմանը նվիրված բարձր մակարդակի միջազգային համաժողովի անցկացում:

Ուկրաինան նաեւ մտադիր է քննարկել Աբխազիա խաղաղապահ ուժեր ուղարկելու հարցը:

Պաշտոնական Կիեւը նաեւ պատրաստակամություն է հայտնել աջակցել Ռուսաստանը Հարավային Կովկասի հետ կապող երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG