Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. - «Քաղաքական պրոցեսները ընթանում են իմ ծրագրերին համապատասխան»


Հայաստանի պաշտպանության նախարար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը երեքշաբթի օրը խուսափեց հայտնել, թե քաղաքական ո՞ր ուժին է միանալու կամ ո՞ր ուժի հետ է մասնակցելու 2007 թվականի խորհրդարանական ընտրություններին:

«Կարծում եմ, որ դա շատ հրատապ հարց չէ: Քաղաքական պրոցեսները ընթանում են նորմալ եւ իմ ծրագրերին համապատասխան», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սերժ Սարգսյանը:

Իսկ նախարարի ծրագրերում նախագահական ընտրություններին մասնակցելու հարց դրվա՞ծ է: Այս հարցին Սարգսյանը պատասխանեց. - «Կտեսնենք ինչպես կլինի իրավիճակը: Դեռեւս շուտ է այդ մասին խոսել: Խորհրդարանական ընտրություններ կլինեն, հետո կտեսնենք»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG