Մատչելիության հղումներ

logo-print
Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը ապրիլի 28-֊ին Սպիտակ տանը կընդունի Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւին:

Ըստ Սպիտակ տան տարածած հաղորդագրության, Ադրբեջանը Միացյալ Նահանգների համար «մեծ նշանակություն ունեցող առանցքային դաշնակիցն ու կարեւոր գործընկերն է տարածաշրջանում, որը լուրջ ներդնում է ունենում Իրաքում, Աֆղանստանում եւ Կոսովոյում»:

Նույն աղբյուրի համաձայն, երկու նախագահները Վաշինգտոնում քննարկելու են «մի շարք հարցեր, այդ թվում՝ Կովկասում ժողովրդավարության եւ համագործակցության զարգացումը, էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացումը եւ հանուն ազատության ու անվտանգության համատեղ աշխատելու գործին հավատարմությունը»:

Վերջին տարիներին Ջորջ Բուշը Վաշինգտոն չէր հրավիրել Իլհամ Ալիեւին եւ նրա հայաստանցի պաշտոնակից Ռոբերտ Քոչարյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG