Մատչելիության հղումներ

Մարդկային շփումը հարստացնում է


Փիլիսոփայության ամբիոնի դասախոս Արման Ղարագուլյանն ասում է, որ մարդը ե’ւ կենսաբանական, ե’ւ սոցիալական էակ է, եւ նրան մարդ է դարձնում հենց իր նմանների հետ խոսքային հաղորդակցության մեջ մտնելու հատկությունը:

Մարդիկ հաղորդակցվելու միջոցով կատարում են տեղեկատվության փոխանակություն. ստանում կամ տալիս են ինֆորմացիա: Հոգեբան Մերի Վարդանյանն ասում է, որ մարդիկ սկզբնական շրջանում շփվում են ըստ դիմացինի՝ իրենց վրա թողած առաջին տպավորության, ապա միայն՝ նրա բնավորության, գիտելիքների ու արժանիքների վրա են ուշադրություն դարձնում:

21֊-րդ դարը տեխնիկական նվաճումների շնորհիվ հաղորդակցության տարբեր միջոցներ է առաջարկում: Վերջին նորույթներից մեկն էլ ինտերնետի առաջարկած հաղորդակցության տարատեսակներն են: Ավանդականի հետ համեմատած ի՞նչ են առաջարկում շփման այս նոր ձեւերը: Արման Ղարագուլյանն ասում է, որ դրանք մեզ տալիս են ընկերների ավելի լայն շրջանակ ունենալու, աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մարդկանց հետ կապվելու հնարավորություն, սակայն այս դեպքում տուժում է հաղորդակցության զգացմունքային կողմը:

Վիրտուալ հաղորդակցությունը օգտակար է՝ եթե իրական կյանքում շփվողներն իրար հետ ծանոթ են, հակառակ դեպքում ամեն ինչ կեղծ է ստացվում:


Կարինե Հունանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG