Մատչելիության հղումներ

Եվրամիության դռները փակ են Լուկաշենկոյի առջեւ


Այսօր Եվրամիության արտգործնախարարները Լյուքսեմբուրգում որոշեցին արգելել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ 30 այլ բելառուս պաշտոնյաների մուտքը Եվրամիության երկրներ:

Ինչպես Լյուքսեմբուրգից հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը, Եվրամիության պաշտոնյաները հայտարարել են, որ Լուկաշենկոյին եւ Բելառուսի այլ պաշտոնյաներին մուտքի վիզա չտրամադրելու որոշումն ընդունվել է ի պատասխան կեղծված նախագահական ընտրությունների եւ ընդդիմության հալածանքների:

Բելառուսի իշխանությունները հայտարարել են, որ այս քայլը «անարդյունավետ է եւ անհեռատես»:


Ահտո Լոբիակաս, Լյուքսեմբուրգ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG