Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախկին նախագահը նշանակվել է վարչապետի խորհրդական


Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախկին նախագահ Ֆադեյ Սարգսյանը, որի հրաժարականը անցած շաբաթ ընդունել էր կառավարությունը, այսօր նշանակվել է վարչապետի խորհրդական: Այդ մասին ակադեմիայի նախագահության նիստում հայտնել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Հրաժարականի պատճառների մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցին Ֆադեյ Սարգսյանը պատասխանեց. - «Արդեն 82 տարեկան եմ: Եթե 30 ինստիտուտների տնօրենների ազատում են 65 տարեկանում, իմ մնալը անգամ խայտառակություն էր»:

Ֆադեյ Սարգսյանը Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան գլխավորել է 1993 թվականից, մինչ այդ՝ 1977֊-89 թվականներին, նա եղել է Հայաստանի Մինիստրների խորհրդի նախագահ:

Անդրադառնալով ակադեմիայում սպասվող բարեփոխումներին՝ Անդրանիկ Մարգարյանը հայտնեց, որ ՄԱԿ-֊ի փորձագետների առաջարկած բարեփոխումների ծրագիրը, որը մեծ աղմուկ է առաջացրել գիտական շրջանակներում եւ որին խիստ ընդդիմանում են ակադեմիկոսներից շատերը, «ընդամենը տարբերակներից մեկն է»:

«Արդեն եղած եւ նոր խնդիրները պետք է համատեղվեն, իսկ խնդիրներից մեկն է՝ ապահովել մեր գիտության մրցունակությունը միջազգային ասպարեզում», -֊ ասաց Հայաստանի վարչապետը:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG