Մատչելիության հղումներ

Հայ փորձագետները Ստամբուլում կմասնակցեն թռչնի գրիպի խնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովի


Ապրիլի 12֊-13-ին Անկարայում կանցկացվի թռչնի գրիպի խնդիրներին նվիրված միջազգային համաժողով, որին մասնակցելու են փորձագետներ նաեւ Հայաստանից:

Գիտաժողովը նախաձեռնել է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO):

Հայաստանում FAO-ի ներկայացուցիչ Ավետիք Ներսիսյանը երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ համաժողովի ավարտից հետո կազմակերպության փորձագետ Քրիստիան Մանդրան՝ թռչնի գրիպի դեմ պայքարի հրատապ ծրագրերի շրջանակում, կայցելի տարածաշրջան:

Հայաստան այցը նախատեսված է ապրիլի 21-ից:

Անկարայի համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի գյուղնախարարությունից եւ առողջապահության նախարարությունից երեքական ներկայացուցիչները Անկարա կմեկնեն երկուշաբթի գիշերը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG