Մատչելիության հղումներ

Սահակաշվիլիի վարկանիշը զգալիորեն նվազել է


Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, վրացական «Կվիլիս պալիտրա» թերթի անցկացրած հարցումները վկայում են, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի վարկանիշը զգալիորեն նվազել է:

Եթե Վրաստանում նախագահական ընտրությունները կայանային այս կիրակի, գործող նախագահի օգտին կքվեարկեր ընտրողների 33,2 տոկոսը, մինչդեռ 2004 թվականի ընտրություններում Սահակաշվիլին ստացել էր ընտրողների քվեների 90 տոկոսը:

Հարցման արդյունքներով պարզվել է, որ Վրաստանի քաղաքական գործիչների շարքում երկրորդ տեղը զբաղեցնում է նախկին արտգործնախարար, «Վրաստանի ուղի» նորաստեղծ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Սալոմե Զուրաբիշվիլին, ում օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 23,1 տոկոսը:

Վրաստանի նախագահի պաշտոնին հավակնող մյուս քաղաքական գործիչները զգալիորեն զիջում են առաջատարներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG