Մատչելիության հղումներ

Իրանը հետախույզ ինքնաթիռ է ոչնչացրել


«Ֆրասնպրես» գործակալության հաղորդմամբ, Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը կիրակի օրը երկրի հարավում առանց օդաչուի հետախույզ ինքնաթիռ են ոչնչացրել:

Իրանական Jumhuri Eslami թերթը տեղեկացնում է, որ ինքնաթիռը Իրանի օդային տարածք է մտել Իրաքից եւ իրականացրել Իրանի սահմանամերձ շրջանների նկարահանում: Իրանի զինվորականները ուսումնասիրում են նկարահանված տեսանյութը: Առայժմ հայտնի չէ, թե ում էր պատկանում ինքնաթիռը:

Ըստ «Ֆրանսպրես»-ի, մամուլը բազմիցս հաղորդել է, որ 2004 թվականից առանց օդաչուի ինքնաթիռներ օգտագործում են ամերիկյան ուժերը՝ արբանյակների համար անհասանելի՝ Իրանի ատոմային օբյեկտների մասին տեղեկություններ ստանալու համար:

Գործակալությունը նաեւ հայտնում է, որ անցած շաբաթավերջից Իրանում են գտնվում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության 5 փորձագետներ, ովքեր այցելել են Իսֆահանում եւ Նաթանզում գտնվող միջուկային օբյեկտները:

Չորեքշաբթի օրը առաջին անգամ Թեհրան է ժամանելու գործակալության ղեկավար Մոհամադ էլ-Բարադեյը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG