Մատչելիության հղումներ

logo-print

Վաշինգտոնում հրապարակվել է «Հուդայի ավետարանը»


Ամերիկացի մասնագետները հրապարակել են 1700 տարվա հնության այսպես կոչված, «Հուդայի ավետարանը», որտեղ Հիսուս Քրիստոսը եւ Հուդան այլ կերպ են ներկայանում, քան Աստվածաշնչում:

«Հուդայի ավետարանում», որը ղպտերեն գրված է պապիրուսի կտորների վրա, ասվում է, որ Քրիստոսն ինքն է խնդրել Հուդային՝ մատնել իրեն, որպեսզի ինքը մահապատժի ենթարկվի եւ ազատվի մարդկային մարմնից: Աստվածաշունչը պնդում է, թե Հուդան մատնել է Քրիստոսին 30 արծաթով:

Վաղ քրիստոնեական եկեղեցու տեքստերում «Հուդայի ավետարանը» դատապարտվել է որպես հերետիկոսություն: Ավետարանի միակ պահպանված օրինակը հայտնաբերվել է Եգիպտոսում, 1970-֊ական թվականներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG