Մատչելիության հղումներ

Կոմիտասի անվան լարային քառյակը 80 տարեկան է


Հեռավոր 1920-ականներին Կոմիտասի անվան լարային քառյակի հիմնադրիրներից Սարգիս Ասլամազյանը մշակում է Կոմիտասի երաժշտությունը, եւ քառյակն իր առաքելությունն է համարում ներկայացնել այն ողջ աշխարհում:

Քառյակը Կոմիտասի անունով է կոչվել միայն 1932 թվականին, իսկ մինչ այդ, քանի որ քառյակի անդամները Մոսկվայի կոնսերվաատորիայի սաներ էին, այն կոչվել է «Մոսկվայի կոնսերվատորիայի առաջադեմ ուսանողների քառյակ»: Ուսանողներից կազմված այդ քառյակի հաջողությունն այնքան մեծ է եղել, որ այն հաղթահարել է նույնիսկ խորհրդային միության երկաթե վարագույրն ու Կոմիտասին ներկայացրել արտասահմանում:

1932 թվականին Խորհրդային Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել քառյակն անվանել Կոմիտասի անունով: Թավջութակահար Արամ Թալալյանն ասում է, որ չնայած քառյակի անդամները փոխվել են, սակայն գաղափարը մնացել է նույնը՝ գեղեցիկ եւ գրագետ մատուցել դասական երաժշտություն, իսկ օտարներին ներկայացնել հայկական դասական երաժշտություն, մասնավորապես, Կոմիտաս:

Երաժիշտների համար այժմ բավական լարված շրջան է, եւ նրանք նույնիսկ ժամանակ չունեն մի լավ նշել իրենց քառյակի 80-ամյակը: Նրանք գերադասում են նշել այդ առիթը բեմի վրա, իրենց հանդիսատեսի հետ:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG