Մատչելիության հղումներ

ԱՀԿ-ի գործադիր տնօրենը կայցելի Ադրբեջան


Ադրբեջանի առողջապահության նախարարության խոսնակ Սամայա Մամեդովան հայտնել է, որ ապրիլի 25-ին Ադրբեջան է ժամանելու Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Ջոնգ-վուկ Լին:

ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, այցի ընթացքում ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը ծանոթանալու է առողջապահության ոլորտում Ադրբեջանում բարեփոխումների ընթացքին եւ թռչնագրիպի տարածման դեմ քայլերին, հանդես է գալու այդ ուղղությամբ անհրաժեշտ խորհրդատվությամբ: Սա ԱՀԿ-ի ղեկավարի առաջին այցն է Ադրբեջան:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, Ադրբեջանում թռչնագրիպի վիրուսից մահացել է 5 մարդ, իսկ ամբողջ աշխարհում վարակի զոհերի թիվը հասել է 109-ի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG