Մատչելիության հղումներ

Արդյո՞ք վաճառվել է Իրան-Հայաստան գազամուղը


Երեկ մի քանի ժամվա ընթացքում, ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունը փոփոխություն է կատարել Հայաստանի կառավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին իր հաղորդագրությունում:

«Գազպրոմ»-ի առաջին հաղորդագրությունում ասվում էր, որ էներգետիկ հսկան ձեռք է բերում Իրան-Հայաստան գազատարի կառուցվող 40-կիլոմետրանոց հատվածը եւ գազատարի երկրորդ՝ շուրջ 197-կիլոմետրանոց հատվածի շինարարության պատվիրատուի բացառիկ իրավունքները:

Երեկոյան «Գազպրոմ»-ի կայքէջում Հայաստանի հետ գործարքի մասին հաղորդագրությունը խմբագրվել է. հայ-իրանական գազատարի թեմա ընդհանրապես չկա:

«Իրան-Հայաստան գազամուղը դեռեւս չկառուցված գազամուղ է, դեռեւս տնտեսավարող ձեռնարկություն չէ եւ, հետեւաբար, բաժնետիրական ընկերություն չէ եւ բաժնետոմսեր չունի՝ հնարավոր չէ այն վաճառել», - Հայաստանի կառավարության երեկվա նիստից հետո հայտարարել էր էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը եւ ավելացրել. «Ես պարզ ասացի. ընդամենը Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի մասին է խոսքը»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG