Հոլանդացի մարզիչ Հենկ Վինսմանը, որը մոտ մեկ տարի ղեկավարում էր Հայաստանի ֆուտբոլի հավաքականը, այլեւս ազգային թիմի մարզիչը չէ:
Այսօր Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության շրջանակներում տեղի ունեցած Փյունիկ-Արարատ հանդիպմանը ազգային հավաքականի եւ Փյունիկի արդեն նախկին մարզիչ Հենկ Վինսմանը հետեւում էր հանդիսատեսի կարգավիճակով: Այսօր հայտնի է դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի ցանկանում նրա հետ ունեցած պայմանագիրը երկարաձգել:
Հենկ Վինսմանը նշեց, որ այս որոշումն իրեն անակնկալի է բերել: «Սա իմ որոշումը չէ, ես պատրաստ եմ եւս 2 տարի աշխատել հավաքականի հետ»,- ասաց նա:
Հոլանդացի մարզչի գլխավորությամբ մեր հավաքականը 9 հանդիպում է անցկացրել, որոնցից 7-ում պարտություն է կրել եւ հաղթել միայն Անդորայի թույլ հավաքականին: Մեկ խաղ էլ ավարտվել է ոչ ոքի:
Հենկ Վինսմանը Հայաստանի հավաքականը գլխավորած 4֊-րդ արտասահմանցի մարզիչն էր, եւ ինչպես նախորդները, նա նույնպես լուրջ հաջողությունների չհասավ:
Ինչ վերաբերում է ազգային հավաքականի նոր մարզչին, ապա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ արդեն բանակցություններ են վարվում արտասահմանցի տասը մասնագետների հետ, սակայն վերջնական որոշում դեռեւս չի կայացվել:
Մինչդեռ Եվրոպայի 2008 թվականի առաջնության ընտրական փուլի մեկնարկին ընդամենը 5 ամիս է մնացել:
Միսակ Կրկյաշարյան