Այսօր Մոսկվայում Հայաստանի դեսպանատան շենքում տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան 0սկանյանի եւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ 3ուրի Մերզլյակովի հանդիպումը:
Նախարարի հետ զրույցից հետո 3ու. Մերզլյակովն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը: «Զրույցը շատ հետաքրքիր էր եւ հագեցած: Ես նախարարին եմ ներկայացրել համանախագահների ծրագրերը, նա փոխանցել է քննարկվող խնդրի վերաբերյալ Հայաստանի տեսակետը: Մանրամասները հայտնի կդառնան Վարդան 0սկանյանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի վաղը կայանալիք հանդիպումից հետո»,- ասել է 3ու.Մերզլյակովը:
Ռուս դիվանագետի փոխանցմամբ, ինքը եւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ֆրանսիացի ու ամերիկացի համանախագահներ Բերնար Ֆասիեն եւ Սթիվեն Մաննը, հավանաբար, մայիսի առաջին կեսին կայցելեն Երեւան եւ Բաքու:
Արմեն Քոլոյան, Պրահա