Մատչելիության հղումներ

Իրան-Հայաստան գազատարի մի մասը եւ Հրազդանի ՋԷԿ-ի 5 էներգաբլոկը կփոխանցվեն «Գազպրոմ»-ին


«Գազպրոմ»-ի հրապարակած մամլո հաղորդագրության համաձայն, մինչեւ ապրիլի 14-ը Հայաստանի կառավարությունն եւ «Գազպրոմ» ռուսաստանյան ընկերությունը պետք է կնքեն նախնական պայմանագրեր Իրան-Հայաստան գազատարի կառուցվող 40-կիլոմետրանոց հատվածը, ինչպես նաեւ Հրազդանի ՋԷԿ-ի 5 էներգաբլոկը «Հայռուսգազարդ» ընկերությանը վաճառելու մասին:

Բացի այդ, Հայաստանի կառավարությունը պարտավորվել է տրամադրել «Հայռուսգազարդ»-ին Իրան-Հայաստան գազատարի երկրորդ՝ շուրջ 197-կիլոմետրանոց հատվածի շինարարության պատվիրատուի բացառիկ իրավունքները:
Նշված օբյեկտների սեփականության իրավունքը վերջնականապես կփոխանցվի ընկերությանը մինչեւ այս տարեվերջ:

Գործարքի ավարտից հետո «Հայռուսգազարդ»-ի հիմնադիր կապիտալում «Գազպրոմ» ռուսաստանյան ընկերության չափաբաժինը կկազմի որակական մեծամասնություն:

Այս ամենը իրականացվում է Հայաստանի կառավարության եւ «Գազպրոմ»-ի միջեւ ռազմավարական համագործակցության սկզբունքների շրջանակներում: Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է երեկ: Նույն համաձայնագրով ամրագրվել է Հայաստանին վաճառվող գազի սակագինը: Մինչեւ 2009 թվականի հունվարի 1-ը այն կազմելու է 110 ԱՄՆ դոլար 1000 խորհանարդ մետրի դիմաց:


Արմեն Դիլանյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG