Մատչելիության հղումներ

logo-print
Այսօր երեկոյան հարձակման է ենթարկվել Երեւանի Կոմիտասի պողոտայում գտնվող փոխանակման կետերից մեկը:

Ինչպես հաղորդում է Panorama.am լրատվամիջոցը, ժամը 19:00-ի սահմաններում 3-4 մարդ ներխուժել են փոխանակման կետ, օդ են կրակել գազային ատրճանակից, խզակոթով հարվածել են փոխանակման կետի 32-ամյա տիրոջ գլխին, հափշտակել են նրա մոտ եղած գումարը եւ փախուստի դիմել:

Փոխանակման կետի տերը տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ լրատվամիջոցի, հարձակվողները, որոշ տվյալներով, վրացերեն են խոսել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG