Մատչելիության հղումներ

ԵՊՀ-ի ռեկտորի հերթական ընտրություններն առջեւում են


«Մաքս Լիբերթի»-ի այն հարցին, թե որ՞ն է ԵՊՀ-ի առջեւ ծառացած առաջնային խնդիրը, ին՞չ փոփոխություններ կանեին թեկնածուները, եթե դառնային ԵՊՀ-ի ռեկտոր, Արամ Սիմոնյանը պատասխանում է՝ «Նախ, պետք է ձեւավորեմ այն թիմը, որի հետ պետք է հետագայում աշխատեմ, անուհետեւ գտնում եմ, որ պետք է ուշադրություն դարձնել ասպիրանտների եւ մագիստրոսների խնդիրներին, եւ պետք է ամեն ինչ անել, որ ԵՊՀ-ի գործունեության բնականոն ընթացքը չընդհատվի ռեկտորի ընտրություններով»:

Արմեն Ղազինյանը նախընտրեց չպատասխանել նույն հարցին՝ նշելով, որ «փոփոխման անհրաժեշտ բնագավառները այնքան շատ են, որ որեւէ մեկին առաջնայնություն տալն անիմաստ է»:

Դեռեւս ընտրություններից առաջ ասեկոսեներ էին պտտվում, թե ուսանողական խորհրդի ներկայացուցիչները նախապատվությունը տալու են Արամ Սիմոնյանին, կամ առնվազն չեն համակրելու Արմեն Ղազինյանին, քանի որ լարվածություն կար նրա եւ ուսանողական խորհրդի միջեւ: Արմեն Ղազինյանը փաստեց՝ «Ինչ-որ տեղ դա համապատասխանում է իրականությանը, սակայն, որպես միասնական կառույց, ուսանողական խորհրդի՝ իմ դեմ դուրս գալը չափազանցված է»:

Հնարավո՞ր է արդյոք «փոխզիջումնային տարբերակ», երբ ԵՊՀ-ն հանդես կգա միասնական թեկնածուով: Երկու թեկնածուներն էլ այս տարբերակը համարեցին անիրատեսական, քանի որ երկու նախկին թեկնածուները իրենց ուժերը փորձելու են նոր ընտրություններում, եւ հնարավոր է, որ եւս երկուսը միանան նրանց:

Ամեն դեպքում շատ հարցեր իրենց պատասխանը կգտնեն մայիսի 15-ին, երբ կկայանա ԵՊՀ-ի ռեկտորի հերթական ընտրությունը:


Էրիկ Ղազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG