Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան՝ «Հայաստանը փոխզիջումների իր բաժինն արել է»


Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն այսօր հայտարարել է, որ Ղարաբաղի հարցում հայկական կողմն արդեն արել է փոխզիջումների իր բաժինը:

«Իսկապես Հայաստանը վերջին շրջանում այդ փոխզիջումների իր բաժինն արել է: Մենք այսօր սահմանաեզրում ենք գտնվում, տեղ չունենք արդեն հետ գնալու: Եվ պահն է, որ Ադրբեջանը համապատասխան քայլ անի, որպեսզի մենք կարողանանք այս պրոցեսը տեղից շարժել եւ հասցնել իր վերջնական ավարտին»,- ասել է նախարարը:

«Ռամբույեից հետո՝ հակառակ տարաբնույթ մեկնաբանություններին պրոցեսի ձախողման մասին, մեր գնահատկանն այն է, որ պրոցեսը կենդանի է, հնարավորությունները դեռեւս առկա են այն շարունակելու եւ նաեւ կարողանալու լրացուցիչ առաջընթաց արձանագրել այդ գործընթացում»,- կարծիք է հայտնել Օսկանյանը:

Նրա խոսքերով, Վաշինգտոնում ուրբաթ օրը նախատեսվում է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննի հետ: «Միայն դրանից հետո, եթե այնտեղ նկատվի տեսակետների մոտեցում, երեւի, կլինի համանախագահների այցելություն տարածաշրջան, որից հետո, չի բացառվում, նախարարների հանդիպում, բայց այս բոլորը կախված է այն բանից, թե ինչպիսի արդյունք կտա Մամեդյարով- Մանն հանդիպումը»:


Ռուզաննա Ստեփանյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG