Մատչելիության հղումներ

logo-print
Եգիպտական «Ալ-Ահրամ» թերթը գրում է, որ Միացյալ Նահանգների կողմից Իրանի վրա հարձակման դեպքում Իրանը կարող է ռմբակոծել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը:

Իսկ ադրբեջանական ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը
կարծում է, որ եթե Միացյալ Նահանգները Իրանի դեմ ռազմական գործողություններ ծավալի, Ադրբեջանը չի կարող չեզոք մնալ:

«Նույնիսկ եթե Ադրբեջանը ԱՄՆ-ին համաձայնություն չտա իր տարածքը ռազմական նպատակներով օգտագործելու համար, չի բացառվում, որ Թեհրանը հուսահատության քայլ կատարելով՝ այնուամենայնիվ, հարվածներ կհասցնի Միացյալ Նահանգների տնտեսական հետաքրքրությունների շրջանակում հայտնված ադրբեջանական կառույցներին, ինչպիսիք են կասպյան վերամշակմանը օբյեկտները, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը», կարծում է ռազմական փորձագետը:

Անցած շաբաթ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Իրանին տվել է մեկամսյա ժամկետ՝ միջուկային ծրագիրը կասեցնելու համար, ինչին անմիջապես հետեւեց Թեհրանի արձագանքը, որ չի դադարեցնելու ուրանի հարստացման աշխատանքները:

Նավթամշակման կառույցներին սպառնացող վտանգի մասին վերջերս տեսակետներ է հայտնել նաեւ ավստրիացի փորձագետ Մարտին Մալեկը: Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղադրված «Սկադ-B» տիպի հրթիռները նշանառված են ուղիղ նավթային օբյեկտների ուղղությամբ:

«Հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում չի բացառվում, որ հայկական կողմը կօգտագործի այդ հրթիռները»,- նշել է փորձագետը:
Նրա վերլուծությամբ, այդ տարածաշրջանում Արեւմուտքի համար կարեւոր են տնտեսական շահերը, ուստի Արեւմուտքը շահագրգռված չէ ռազմական գործողությունների վերսկսմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG