Մատչելիության հղումներ

Բրիտանական «Գարդիան» թերթի հարցազրույցում աշխարհահռչակ թուրք գրող եւ հրապարակախոս Օրհան Փամուկն ասել է, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը դեմ հանդես եկող եվրոպական պահպանողական շրջանակները փորձում են իր հետ կապված իրավիճակը օգտագործել ընդդեմ Թուրքիայի:

«Ես միշտ եղել եմ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության կողմնակից, սակայն եվրոպական որոշ շրջանակներ փորձում են ցույց տալ, որ այս երկիրը (Թուրքիան)արժանի չէ լինել Եվրոպայում: Դրանով ինձ դնում են ծանր կացության մեջ», - նշել է Փամուկը:

Գրողը պարզաբանել է, որ երբեք խնդիրներ չի ունեցել իր գրքերի պատճառով, այլ միայն տված հարցազրույցների: Երբ նրան հիշեցրել են շվեյցարական թերթին տված հարցազրույցը, որում գրողն ասել էր, թե «1 միլիոն հայեր ու 30 հազար քրդեր են սպանվել Թուրքիայում, սակայն որեւէ մեկը չի ցանկանում խոսել այդ մասին», Փամուկը փաստել է՝ «2005 թվականին կառավարությունը օրենք է անցկացրել, որով նման մեկնաբանությունները դիտվում են իբրեւ «վիրավորանք»:


Աննա Կարապետյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG