Մատչելիության հղումներ

Ահմեդ Սեզեր՝ «Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա»


Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանման հիման վրա՝ երեքշաբթի օրը Բաքվում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ահմեդ Սեզերը:

«Դա համապատասխանում է միջազգային նորմերին»,֊ կարծիք է հայտնել Թուրքիայի նախագահը ադրբեջանցի իր պաշտոնակից Իլհամ Ալիեւին հանդիպելուց հետո:

Երկօրյա այցով Բաքու ժամանած Թուրքիայի նախագահ Ահմեդ Սեզերը նաեւ հայտարարել է, որ թուրք գործարարների ներդրումներն Ադրբեջանում կազմել են 2 միլիարդ 200 միլիոն դոլար, իսկ թուրքական նավթային ընկերությունը ծրագրում է 4 միլիարդ դոլար ներդնել Ադրբեջանում: «Եթե բարելավվեն պայմանները, ներդրումները կաճեն»,֊ ասել է Սեզերը:

Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտարարել է, որ շատ մեծ նշանակություն է տալիս Թուրքիայի նախագահի այցին:


Աննա Կարապետյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG