Մատչելիության հղումներ

Արթուր Բաղդասարյան՝ «Կարոտել եմ «Ա1+»-ին»


Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց. «Ինքս էլ կարոտել եմ «Ա1+»-ին եւ ուզում եմ, որ «Ա1+»-ը նորից լինի եթերում»: «Ա1+»-ը եթերից զրկվել է 4 տարի առաջ:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն Ազգային Ժողովին առաջարկել էր օրենքից հանել խորհրդարանական մի շարք հեռարձակումները պարտադրող դրույթը: Անդրադառնալով այս հարցին Արթուր Բաղդասարյանն ասաց. «Վատ չէր լինի, եթե մենք ունենայինք մեր սեփական հեռուստաալիքը: Սակայն հաշվի առնելով, որ նախընտրական տարի է, եւ կարող են հնչեցվել տարբեր կարգի շահարկումներ եւ մեկնաբանություններ՝ տեղի եւ անտեղի, միաձայն որոշում է կայացվել այս խնդրին չանդրադառնալ»:

Վկայակոչելով պատգամավորական երեք րոպեանոց ելույթների հավասար համամասնությունը Հանրային հեռուստատեսության եթերում, նկատի ունենալով, որ բողոքներ են լինում, թե համամասնությունը խախատվում է հօգուտ «Օրինաց երկիր» խմբակցության, նա ասաց. «Եթե մարդիկ մտածում են, որ Ազգային ժողովի նախագահի կամ հանձնաժողովների նախագահների պաշտոնական հանդիպումները չպետք է լուսաբանվեն, չարաչար սխալվում են»:

Պատասխանելով այս հարցին, թե արդյոք ընդունելի է, որ Ռուսաստանին անցնեն Հրազդան ՋԷԿ-ի հինգերորդ բլոկը, Իրան-Հայաստան գազամուղը, ԱԺ-ի նախագահն ասաց, թե ցանկացած լուծում՝ այդ թվում նաեւ փոխհատուցման մեխանիզմով, կարող է լինել ընդունելի, եթե այն չի հակասում Հայաստանի ազգային ռազմավարական շահերին: Նրա կարծիքով, «ույք՝ պարտքի դիմաց» գործարքը շատ հաջողված գործարք էր: «Բովանդակությունը լավն է, եւ մնում է, որ այդ ձեռնարկությունները աշխատեն»:


Ռուզան խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG