Մատչելիության հղումներ

Եվրամիության նորանշանակ ներկայացուցիչը առաջին անգամ ժամանում է Հայաստան


Չորեքշաբթի օրը առաջին անգամ Հայաստան է ժամանում Հարավային Կովկասում Եվրամիության նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին:

Ինչպես հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության մամլո ծառայությունը, շվեդ դիվանագետը երկու օրվա ընթացքում հանդիպելու է Հայաստանի ղեկավարների, ինչպես նաեւ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Ղարաբաղի արտգործնախարարի հետ:

Եվրամիության ներկայացուցիչը զրուցելու է նաեւ Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG