Մատչելիության հղումներ

Արցախում հայտնաբերվել են պատմական Տիգրանակերտի ավերակները


Հնագետները պեղում են Արցախի բնակավայրերը՝ «Սահմանների մշակույթ» ծրագրի շրջանակներում, իսկ ավելի կոնկրետ՝ ուսումնասիրում են հիմնականում պատերազմի արդյունքում հայկական կողմի վերահսկողության տակ անցած տարածքները:

Նրանց պեղումների արդյունքների մի մասը՝ գտնված զարդեր, զենքեր, կահկարասի, մինչեւ ապրիլի 18-ը կցուցադրվեն «Նարեկացի» արվեստի միության ցուցասրահում: Այնտեղ ցուցադրված են նաեւ պեղված վանքերի եւ բերդերի լուսանկարներն ու պեղումների ընթացքը պատկերող տեսաֆիլմը:

Արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը պնդում է, թե իրենք գտել են Տիգրան Մեծի կողմից հիմնադրված Տիգրանակերտ անունով քաղաքներից մեկի ավերակները, ինչպես նաեւ լույս աշխարհ են հանել Հանդաբերդի վանքը, որը, նրա վկայությամբ, «ամրացվելուց հետո նույնիսկ պատրաստ է ընդունել արցախցիներին»:

Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG