Մատչելիության հղումներ

Օլսոն. «Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների խաղի հարցը կորոշվի մայիսին»


Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների՝ 2007 թվականի սեպտեմբերին կայանալիք խաղերի անցկացման վայրին, ապա Օլսոնը « Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն ստեղծել է հատուկ հանձնաժողով, որը մայիսի սկզբին կայցելի Հայաստան եւ Ադրբեջան: Հանձնաժողովը կփորձի բանակցություններ վարել կողմերի հետ եւ լուծում գտնել:

«ՈւԵՖԱ-ի ցանկությունն է, որպեսզի խաղերը կայանան Հայաստանում եւ Ադրբեջանում, բայց հասկանալի է, որ կան դժվարություններ՝ կապված անվտանգության հարցերի հետ: Հավատում ենք, որ ֆուտբոլի շնորհիվ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման գործընթացում առաջին քայլը կարող է արվել, միաժամանակ լավ հասկանում ենք, որ խնդիրը ոչ թե ֆուտբոլային, այլ քաղաքական է», - ասաց նա:

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը եւ ՈՒԵՖԱ-ի գործադիր տնօրենը մասնակցեցին ՈւԵՖԱ-ի կողմից հովանավորվող «փոքր դաշտեր» ծրագրի շրջանակներում Խորենացի փողոցում արհեստական խոտածածկով մարզադաշտի բացման հանդիսավոր արարողությանը:


Միսակ Կրքյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG